Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ավելի կխորանա. Ղարիբաշվիլի
Միջազգային
27 Սեպտեմբերի, 18:01
«Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը կշարունակի խորանալ և փոխադարձ օգուտներ բերել երկու ժողովուրդներին»․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՉԺՀ-ի հիմնադրման 74-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված ընդունելությանը։
«Այսօր մեր ռազմավարական դիրքը մեզ թույլ է տալիս նպաստել Մետաքսի ճանապարհի վերածնմանը «միջին միջանցքով» (Կասպից ծովով), որը նախատեսված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հովանու ներքո»,- ասել է Ղարիբաշվիլին։
Հետևեք մեզ Telegram-ում