Ալլահշյուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպման հնարավորությունը
Միջազգային
27 Սեպտեմբերի, 17:39
Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնաբանել է Հայաստանի հոգևոր առաջնորդ Գարեգին Բ-ի հետ հանդիպման հնարավորությունը․
«Անհայտ է՝ կհանդիպե՞նք Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ։ Մենք միշտ հանդիպել ենք պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։ Սակայն հայ հոգևոր առաջնորդի ռևանշիստական քաղաքականության և առճակատման կոչերի պատճառով մեր հանդիպումը դեռ հնարավոր չէ։ Նրա գործողությունները թույլ չեն տալիս, որ այդ հանդիպումը կայանա»,- ասել է Ալլահշուքյուր Փաշազադեն։
Հետևեք մեզ Telegram-ում