Միջազգային

Ռուսաստանը նոր զորք է բերել ռազմաճակատ

Սեպտեմբերի կեսերին Ռուսաստանն առաջին անգամ ռազմաճակատում տեղակայել է իր նոր՝ 25-րդ համակցված բանակի ստորաբաժանումները: Այդ ստորաբաժանումների տեղափոխումն Ուկրաինա սկսվել է ս․թ․ օգոստոսի վերջին։

Այս մասին Twitter-ում հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը՝ հղում անելով հետախուզական տվյալներին։ Բանակի երկու մանևրային բաղադրիչների՝ 67-րդ մոտոհրաձգային դիվիզիայի և 164-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները մարտեր են մղում Սևերոդոնեցկի և Կրեմեննայայի արևմուտքում՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանի երկայնքով: