Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն անձամբ է համոզում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ թույլտվություն տալ Սաուդյան Արաբիային Eurofighter Typhoon կործանիչներ մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Սաուդյան Արաբիային 48 Eurofighter Typhoon բազմանպատակային կործանիչներ մատակարարելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2018թ.։ Սակայն 2018թ. հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո գործարքը դադարեցվեց։ Օդանավերի արտահանման համար թույլտվություն է պահանջվում դրա արտադրող բոլոր չորս երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից և Գերմանիայից։