Մոլդովայում սեպտեմբերի 25-29-ը կանցկացվեն պահեստազորի զորավարժություններ․ հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունների շրջանակում զինտեխնիկա է բերվելու, քաղաքացիներին խնդրել են հանգստություն պահպանել և այդ մասին լուրեր չտարածել։
Իրենց հերթին, չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները մտահոգություն են հայտնել զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են Բուլբոակա զորավարժարանում՝ Դնեստրի երկայնքով բաժանարար գոտու մոտ, որը պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից։