Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.39

EUR428.83

RUB4.24

Երևան 7 ℃

Рус Eng

Հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում. ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնում

Միջազգային

21 Սեպտեմբերի, 16:20

Ադրբեջանական զլմ֊ները տեղեկացնում են, որ Ղարաբաղի  հայ բնակիչների ներկայացուցիչները հայտնել են, որ սոցիալական և հումանիտար հարցերի քննարկման համատեքստում վառելիքի հատուկ կարիք կա։ Միաժամանակ նրանք մարդասիրական օգնություն են խնդրել պարենային ապրանքների տեսքով։ Հանդիպման արդյունքում նրանց խնդրանքը դրական է ընդունվել։

Ըստ նրանց՝ մասնավորապես, նախատեսվում է ապահովել մանկապարտեզների և դպրոցների ջեռուցման համակարգերը, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման ծառայությունների կարիքները և շտապ մարդասիրական աջակցություն:

Ադրբեջանի նախագականն էլ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում։ «Քննարկվել են ենթակառուցվածքների վերականգնման, ռեինտեգրացիայի և հայ բնակչության կյանքի կազմակերպման հարցերը Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում