Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2023

USD384.14

EUR405.33

RUB3.90

Երևան 14 ℃

Рус Eng

«ԼՂ-ում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը». Պեսկովի գլխավոր հայտարարությունները

Միջազգային

19 Սեպտեմբերի, 17:54

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ անելով հետևյալ հայտարարությունները.

◾️Ռուսաստանն աշխատում է Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը դիվանագիտական ​​հուն վերադարձնելու ուղղությամբ։
◾️Պեսկովը չի բացառել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումները Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին։
◾️Ղարաբաղում ռուս խաղաղապահների անվտանգությունը Կրեմլի համար առաջնահերթություն է, մինչդեռ նրանց կյանքին սպառնացող վտանգների մասին տեղեկություններ չկան։
◾️Մոսկվան հուսով է, որ հնարավոր կլինի համոզել Բաքվին և Երևանին՝ հրաժարվել ուժային մեթոդներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ։
◾️Ռուսաստանը մտահոգված է Ղարաբաղում լարվածության կտրուկ աճով և ռազմական գործողությունների բռնկմամբ։
◾️Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթը, սակայն իրավիճակը տարածաշրջանում մնում է ծանր։
◾️Ղարաբաղում ռուս խաղաղապահները անմիջական կապի մեջ են հակամարտող կողմերի հետ։
◾️Սեպտեմբերի 18-ին Աղդամի և Լաչինի ճանապարհներով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն ուղարկվել է Ղարաբաղ։
◾️Պեսկովն ասել է, որ Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ չեն եղել վերջինիս նամակից հետո։
◾️Ռուսաստանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման հնարավորություն է տեսնում, սրանք առկա եռակողմ պայմանագրերն են։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը