Միջազգային

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է․ «Եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրական համակարգի վերականգնման նպատակով տարածաշրջանում սկսվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ։

Առաջնագծում և խորքում գերճշգրիտ զինատեսակների կիրառմամբ գործողությունների շրջանակում շարքից հանվում են հայկական զինված կազմավորումների դիրքերը, դրանց երկարաժամկետ կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։

Մենք կրկնում ենք, որ քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախ չեն, շարքից հանվում են միայն օրինական ռազմական թիրախները: Ընթացիկ գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»։