Միջազգային

Ռուսաստանը երկու կողմին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում

ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Արցախում  Ադրբեջանի սանձազերծած պատերազմին և մեղադրել Լեռնային Ղարաբաղի հայերին, որ նրանք կրակում են Ադրբեջանի վրա։ 

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Ռուսաստանը կոչ է անում տեղական հայկական զորամիավորումներին և Ադրբեջանին՝ անմիջապես դադարեցնել արյունահեղությունը, կոնֆլիկտը և վերադառնալ քաղաքական–դիվանագիտական կարգավորմանը։ Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը գրված են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22թ. եռակողմ հայտարարությունների ողջ կոմպլեքսում»։