Ադրբեջանը պատրաստ է հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ պայմանով. պաշտոնական հաղորդագրություն
Միջազգային
19 Սեպտեմբերի, 18:42
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ հայտնելով ԼՂ-ում բնակվող հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում հանդիպման պատրաստակամության մասին:
«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։
Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ»,- ասված է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում