Միջազգային

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները զենք օգտագործելու իրավունք չունեն». ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ

«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրավունք չունեն զենք օգտագործել, քանի դեռ իրենց համար վտանգ չկա», - ասել է ՌԴ պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերը ռազմական գործողությունների մանդատ ունեն: