Միջազգային

«Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը». Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների պայթյուններից Ադրբեջանի կորուստների մասին։ Այնուամենայնիվ, ընթացիկ ռազմական գործողությունն է՛լ ավելի է վատթարացնելու իրավիճակը։ Կրակի անհապաղ դադարեցումը թույլ կտա Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության, որը խաղաղ համագոյակցության միակ ճանապարհն է»։