Սաուդյան Արաբիան ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել է, որ դադարեցրել է Իսրայելի հետ կարգավորման բանակցությունները։ Այդ մասին գրել է արել Elaph ինտերնետային հարթակը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի իր աղբյուրը։
Սաուդյան կողմի այդպիսի որոշման մասին ամերիկյան վարչակազմը տեղեկացրել է իսրայելցի պաշտոնյաներին։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի այս քայլը պայմանավորված է առաջին հերթին Նեթանյահուի կառավարության՝ պաղեստինցիների նկատմամբ զիջումների գնալուց հրաժարվելու պատճառով։