Միջազգային

Բորելն ու Գուտիերեշը կքննարկեն հացահատիկի գործարքը

ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել հացահատիկի գործարքը վերականգնելու ուղիները։ Այդ մասին հայտնել է Բորելը թվիթերի իր միկրոբլոգում։