Միջազգային

Վրաստանի ՊՆ-ն հերքել է ԱՄՆ կողմից ռազմաբազա հիմնելու առաջարկի մասին տեղեկությունը

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանում ռազմաբազա հիմնելու՝ ԱՄՆ առաջարկի մասին տեղեկությունը։

Ավելի վաղ ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը հայտնել էր, որ ռազմաբազայի մեկնարկից մի քանի ամիս առաջ Վրաստան այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը իշխող «Վրացական երազանք» կուսակցությանն առաջարկել է բանակցել ռազմաբազայի տեղակայման շուրջ։

«Տեղեկատվությունը տարածվում է քաղաքական կողմնակալ անձի կողմից, որն այնուհետև օգտագործվում է որոշ լրատվամիջոցների և քաղաքականապես ակտիվ անձանց կողմից՝ ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելու համար», - ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: