Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 19 ℃

Рус Eng

«Ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը». Փաշինյան

Միջազգային

13 Սեպտեմբերի, 17:30

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Politico.eu պարբերականին և անդրադարձել Լաչինի միջացքի խնդիր, հայ-ադրբեջանական հարաբերություններին և ռուս խաղաղապահներին։ 

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Այս ամենը (Լաչինի միջանցքի շրջափակումը) պետք է լիներ ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, և քանի որ այդ խնդիրները կան, ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը»։ 

Փաշինյանը նաև հավելել է․ «Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Չեմ կարող ասել, որ աջակցությունն ու օգնությունը, որ ստանում ենք, բավարար են՝ մեր նպատակներին և օրակարգերին ծառայելու համար»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը