Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 18 ℃

Рус Eng

«Երևանի հայտարարությունները ոչ թե մեզ են վնասում, այլ կարգավորման գործընթացին». Զախարովա

Միջազգային

13 Սեպտեմբերի, 11:41

Ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է ուղղել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային, թե վերջինս ինչպես է վերաբերում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններին, և ինչ ազդեցություն դրանք ունեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա։

Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Երևանի հայտարարությունները ոչ թե մեզ են վնասում, այլ կարգավորման գործընթացին։ Այդ գործընթացը միայն թուղթ, ստորագրություն չէ, կարևորն այն է, որ դրա հիմքում մարդիկ են, որոնք տարիներով այդ իրավիճակի գերիներն են եղել։ Հենց այդ պատճառով մեզ համար անընդունելի են պաշտոնական Երևանի քայլերն ու հայտարարությունները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը