Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 19 ℃

Рус Eng

Կհանդիպեն Լեհաստանի ու Ուկրաինայի նախագահները

Միջազգային

13 Սեպտեմբերի, 14:11

Մոտ ժամանակներս Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ծրագրում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին RMF FM-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Պավել Շրոտը․

«Ես չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ ունեմ իմ սեփական տեղեկությունը, որ այստեղ կան նաև անվտանգության տարբեր նկատառումներ: Նախագահ Զելենսկին պատերազմի մեջ գտնվող և Ռուսաստանի կողմից ահաբեկչական հարձակման սպառնալիքի տակ գտնվող երկրի ղեկավարն է», - ասել է Շրոտը։ Պաշտոնյան չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին են խոսելու երկու պետությունների ղեկավարները, սակայն մինչ այդ նա նշել է, որ Անջեյ Դուդան աջակցում է ուկրաինական հացահատիկի էմբարգոյի երկարաձգմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը