«Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորություններից». Բայրամով
Միջազգային
13 Սեպտեմբերի, 14:12
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանում, անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․
«Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերին քաղաքական, իրավական և սոցիալ–տնտեսական շրջանակներում վերաինտեգրել որպես իրավահավասար քաղաքացիների։ Ադրբեջանը պարտավորվել է պաշտպանել բոլոր համապատասխան իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են իր սահմանադրությամբ և միջազգային մեխանիզմներով, որոնց նա անդամ է:
Հայաստանը, առաջնորդվելով ռևանշիստական մտածողությամբ, փորձում է խուսափել կարգավորման գործընթացում ստանձնած պարտավորություններից, ակտիվորեն քարոզում է ազգամիջյան ատելություն, խեղաթյուրում փաստերը, շահարկում էթնիկ հայերին և շինծու պատմություններով մոլորեցնում միջազգային հանրությանը», - հայտարարել է Բայրամովը։
Հետևեք մեզ Telegram-ում