Բելառուսի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալն այս տարի կկազմի 55 մլրդ դոլար․ այս մասին հայտարարել է ՌԴ-ում հանրապետության դեսպան Դմիտրի Կրուտոյը։
2022 թվականին Բելառուսի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 12%-ով՝ հասնելով ռեկորդային 45 միլիարդ դոլարի (ըստ բելառուսական վիճակագրության՝ մինչև 50 միլիարդ դոլարի): Անցած տարեվերջին Չինաստանը դարձավ Բելառուսի երկրորդ առևտրային գործընկերը Ռուսաստանից հետո։ Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 5,8 մլրդ դոլար։