Միջազգային

«Բաքվի և Երևանի միջև լարվածությունը բարդացնում է հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքը». Օվերչուկ

«Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը բացասաբար է անդրադառնում այդ պրոցեսի վրա», - արևելյան տնտեսական ֆորումի (ԵՏՖ) շրջանակներում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա․ ետ ենք ընկնում, հապաղում, ժամանակ է անցնում, մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել»,- ասել է Օվերչուկը։ 

Օվերչուկը հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ եռակողմ բանակցությունները շարունակվում են։