«Իրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ». Քանանի
Միջազգային
11 Սեպտեմբերի, 12:59
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին․
«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ: Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական բախման հնարավորության վերաբերյալ: Այնուամենայնիվ, Բաքվի իշխանությունները մեզ ուղերձ են հղել, որի բովանդակությունն այն է, որ նրանք մտադիր չեն ռազմական հարձակում իրականացնել, զորքերի տեղաշարժերն ավանդական զորաշարժ է, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ լեռնային շրջաններում տեղաշարժը դառնում է դժվար և շփոթեցնող», - նշել է Քանանին։
Նա ընդգծել է, որ Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և հաստատում է, որ Իրանի սահմաններն ապահով են․ «Երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին»։
Հետևեք մեզ Telegram-ում