Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 19 ℃

Рус Eng

Ավերիչ երկրաշարժ Մարոկկոյում. զոհերի թիվը հասել է 2100-ի

Միջազգային

11 Սեպտեմբերի, 9:15

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 2100 մարդ: Ավելի քան 2400 մարդ էլ վնասվածքներ է ստացել: Թվերը, սակայն, վերջնական չեն. փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

6,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի երեկոյան Մարոկկոյի հարավում: 19 րոպե անց հաջորդել է ևս մեկ ցնցում, այս անգամ՝ 4,9 մագնիտուդով:

Էպիկենտրոնը գտնվել է Ատլասի լեռների քիչ բնակեցված շրջանում՝ Մարաքեշից 71 կմ հարավ-արևմուտք, որը խոշոր զբոսաշրջային կենտրոն է: Սակայն ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Ռաբաթում։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը