Կանադայի վարչապետն ինքնաթիռի անսարքության պատճառով չի կարողացել մեկնել Հնդկաստանից
Միջազգային
10 Սեպտեմբերի, 21:24
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն G20-ի գագաթնաժողովից հետո չի կարողացել մեկնել Հնդկաստանից՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է CTV հեռուստաալիքը։
Նշվում է, որ խնդիրը հնարավոր չի լինի լուծել առաջիկա գիշերվա ընթացքում, և թե երբ կանադական պատվիրակությունը կկարողանա վերադառնալ տուն, պարզ չէ։