Միջազգային

Սերգեյ Սոբյանինը վերընտրվել Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում

Սերգեյ Սոբյանինը մոտ 2 մլն ձայն է ստացել (77%) և վերընտրվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում։ 

Երկրորդ տեղում է Կոմունիստական կուսակցության անդամ Լեոնիդ Զյուգանովը։ Ընտրություններին մասնակցել է 3.2 մլն մարդ։ 

Սերգեյ Սոբյանինը շնորհակալություն է հայտնել մոսկվացիներին ընտրություններում ցուցաբերած աջակցության և քաղաքացիական դիրքորոշման համար։

Ավարտվել են նաև նոր շրջանների խորհրդարանների ընտրությունները, և «Եդինայա Ռոսիան» ամենուր առաջատարն է։