Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Միջազգային
10 Սեպտեմբերի, 18:22
G20-ի գագաթնաժողովում ռուս լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի ասուլիսին:
«Ռուսաստանը Ֆրանսիայից ներողություն է պահանջում ռուս լրագրողին G20 գագաթնաժողովում Մակրոնի ասուլիսին թույլ չտալու համար», - հայտարարել է Մարիա Զախարովան՝ հավելելով, որ կատարվածը դիտարկում են որպես ռասիզմի և ազգայնականության դրսևորում, քանի որ միջադեպի հիմքում ընկած է ազգային հիմքով խտրականության գործողություն:
Հետևեք մեզ Telegram-ում