Միջազգային

Բրազիլիայի նախագահը խոստացել է չձերբակալել Պուտինին

 

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին Բրազիլիայում չեն ձերբակալի, եթե հաջորդ տարի ներկա լինի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք G20-ի գագաթնաժողովին:

«Ես կարծում եմ, որ Պուտինը կարող է հեշտությամբ մեկնել Բրազիլիա։  Կարող եմ ասել, որ եթե ես լինեմ Բրազիլիայի նախագահ, և նա գա Բրազիլիա, նրան ոչ մի կերպ չեն ձերբակալի»:

Ի դեպ, Բրազիլիան ստորագրել է Հռոմի ստատուտը, իսկ երկրի արտգործնախարարը նույնիսկ հայտարարել է, որ Պուտինը երկիր ժամանելու դեպքում կարող է ձերբակալվել: