Միջազգային

«Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը». Պեսկով

«Հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը», - այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զորավարժությունների անցկացումն, ամեն դեպքում, չի նպաստում նաև տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: