Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 25 ℃

Рус Eng

«ԱՄՆ–ն վերահաստատում է Լաչինի միջանցքը բացելու կոչը»․ Պատել

Միջազգային

6 Սեպտեմբերի, 8:56

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է ԼՂ–ում հումանիտար վիճակին։

«Մենք մշտական հաղորդակցություններում շարունակում ենք խորապես ներգրավված մնալ կողմերի հետ։ Կոնկրետ նորություններ այս մասով չունեմ, սակայն մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով՝ պայմանավորված մթերքի, դեղորայքի և կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելքով»,– հայտարարել է նա։

Միաժամանակ, ըստ պաշտոնյայի, ԱՄՆ-ն շարունակել է աշխատել կողմերի հետ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում՝ թույլ տալու համար, որ մարդասիրական օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը․ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը