«Հարավային Կովկասը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության վայր». Հաջիև
Միջազգային
6 Սեպտեմբերի, 11:16
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել «Arab News»-ին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, բանակցային գործընթացին և խաղաղության պայմանագրին։
Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ցավոք, մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական մրցակցության տարրեր են խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանում, և մեր ուղերձը նաև մեծ տերություններին է՝ մի արտահանեք ձեր ներքաղաքական օրակարգը մեր տարածաշրջան։ Մենք տեսնում ենք նաև, որ Հայաստանը, ցավոք, դառնում է ևս մեկ Սիրիա մեր տարածաշրջանում, քանի որ բաժանված է մեծ տերությունների միջև՝ ըստ նրանց աշխարհաքաղաքական շահերի։
Մի առաքելություն այնտեղ ԵՄ-ն է անում: Մեզ ասել էին, որ դա քաղաքացիական, կարճաժամկետ առաքելություն է, բայց այն երկարաժամկետ է դարձել, ունի ռազմական անձնակազմ։
Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դիվանագիտական արկածախնդրության և քարոզչության փոխարեն նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը, պետք է լրջորեն զբաղվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի բանակցություններին աջակցելով»։
Հետևեք մեզ Telegram-ում