Ժոզեպ Բորելը Վրաստան կժամանակի սեպտեմբերի 7-ին
Միջազգային
6 Սեպտեմբերի, 9:31
Սեպտեմբերի 7-8-ը Վրաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը․ ասվում է ԵՄ տարածած տեղեկատվության մեջ։
Բորելն իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում կքննարկի Վրաստանի եվրաինտեգրման առաջընթացը, կարծիքներ կփոխանակի ավելի լայն արտաքին քաղաքականության և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Այցի ընթացքում Բորելին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Հետևեք մեզ Telegram-ում