«Մենք կողմ ենք մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքմանը թե՛ Լաչինի, թե՛ Աղդամի երթուղիներով»
Միջազգային
5 Սեպտեմբերի, 16:41
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ շրջափակմանը, Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհին։
Զախարովան, մասնավորապես, ասել է. «Այս օրերին մեր ներկայացուցիչը Բաքվում է։ Նա համապատասխան խորհրդակցություններ է նախատեսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել առաքմանը ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում չքաղաքականացնել այդ հարցը»։
Հետևեք մեզ Telegram-ում