«Եվրոպայի նոր անվտանգության համակարգը պետք է հաշվի առնի Ռուսաստանին». Ֆրանսիայի ԱԳՆ
Միջազգային
4 Սեպտեմբերի, 13:15
«Եվրոպայում անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, շահերը», - այս մասին «Le Monde» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։
«Մենք բացասաբար ենք վերաբերում ոչ թե Ռուսաստանին, այլ նրա պահվածքին, նրա ագրեսիային, որը պետք է ճնշել՝ հանուն Ուկրաինայի և հանուն աշխարհի խաղաղության ու անվտանգության»,- ընդգծել է Կոլոնան։
«Իրականությունը, պատմությունը և աշխարհագրությունը ցույց են տալիս, որ երկրի զգալի մասը գտնվում է եվրոպական մայրցամաքում։ Մենք Ռուսաստանի հետ պետք է ճանապարհ գտնենք՝ վերականգնելու անվտանգության ամուր ճարտարապետությունը, որը հաշվի կառնի կայունության ապահովման ոլորտում բոլորի շահերը»,-հավելել է Կոլոնան։
Հետևեք մեզ Telegram-ում