Միջազգային

Ռուսաստանում կարող է պաշտոնապես հայտնվել abibas ապրանքանիշը

Ռուսաստանում կարող է պաշտոնապես հայտնվել abibas ապրանքանիշը:

Նման ապրանքանիշի հայտ արդեն ներկայացվել է «Ռոսպատենտ»- ին։ Այս ապրանքանիշով նախատեսվում է վաճառել հագուստ և կոշիկ։ 

Հունիսին հայտնի էր դարձել, որ «Яндекс Маркет»-ը հագուստ եւ կոշիկ արտադրող գերմանական Adidas ընկերության ռուսական ստորաբաժանումից գնել է ավելի քան 50 հազար ապրանք, որոնք շուտով հնարավոր է պատվիրել ծառայության կայքում: 

2022 թվականի մարտին գերմանական Adidas ապրանքանիշը հայտարարել էր, որ դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում։