Ադրբեջանական բեռնատարները չեն պատրաստվում լքել Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզաևը։
«Չորրորդ օրն է` սպասում ենք: Որոշակի խնդիրների պատճառով չկարողացանք 40 տոննա ալյուրը հասցնել հայ բնակիչներին։ Բայց մենք համառ ենք։ այստեղ կսպասենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Մեր նպատակն ու առաքելությունը պարզ է. չենք լքի այս տարածքը, քանի դեռ 40 տոննա ալյուր չենք մատակարարել։ Այսօր բանակցություններ են ընթացել, սակայն՝ ապարդյուն»,- ասել է Միրզաևը։