ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պաշտոնապես հաստատել է՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն սեպտեմբերի 4-ին՝ օրվա կեսին։
Նրանց բանակցությունները տեղի կունենա Սոչիում:
Հիշեցնենք, որ երեկ էլ տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։