Միջազգային

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը  ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից՝ նրանց ներկայությունն այնտեղ անվանելով անօրինական։ Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահյանն այս մասին ասել է Դամասկոսում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք  ամերիկյան ուժերին խորհուրդ ենք տալիս վերադառնալ տուն, մենք նաև  ամերիկյան իշխանություններին խորհուրդ ենք տալիս տարածաշրջանը թողնել իր ժողովրդին»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական