Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը զենքի մատակարարման գաղտնի բանակցություններ են տանում. Սպիտակ տուն
Միջազգային
31 Օգոստոսի, 17:13
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան գաղտնի բանակցություններ են վարում Ուկրաինայի դեմ պատերազմում զենքի մատակարարում ապահովելու համար, և քննարկումը ակտիվորեն առաջ է ընթանում․ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Ըստ նրա՝ «Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վերջերս մեկնել է Հյուսիսային Կորեա՝ փորձելով համոզել Փհենյանին Ռուսաստանին հրետանային զինամթերք վաճառել»։ Դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել՝ խոստանալով ընդլայնել երկկողմ համագործակցությունը, իսկ հետո ռուս պաշտոնյաների մեկ այլ խումբ մեկնել է Հյուսիսային Կորեա։
Հետևեք մեզ Telegram-ում