Գաբոնի զինվորականները հայտարարել են իշխանության ինստիտուտների լուծարման և համապետական ընտրությունների արդյունքների չեղարկման մասին. հաղորդում է France Presse-ը: Գործակալության տվյալներով՝ երկրի մայրաքաղաք Լիբրևիլում փոխհրաձգություն է ընթանում:
Ավելի ուշ Գաբոնում զինվորականները հայտարարել են, որ երկրի սահմանները կփակվեն մինչև հետագա կարգադրությունը: