Երբ բացվի Աղդամի ճանապարհը, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինը. Հաջիև
Միջազգային
30 Օգոստոսի, 12:21
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին՝ անդրադառնելով Լաչինի ճանապարհի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկմանը։ Ըստ Հաջիևի՝ Աղդամի ճանապարհի բացումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, կբացվի նաև Լաչինի ճանապարհը։
«Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերին առաջարկվում են նույն լեզվական, մշակութային, կրոնական, տեղական կառավարման իրավունքներն, ինչպես Ադրբեջանի մնացած քաղաքացիներին։
Հետևեք մեզ Telegram-ում