«Լաչինի միջանցքը փակ է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետևանքով». Զախարովա
Միջազգային
30 Օգոստոսի, 15:45
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, իր ամենշաբաթյա ճեպազրույցում մեկնաբանելով լրագրող Հայկ Խալաթյանի հարցը, թե ինչ է անելու Ռուսաստանը Լաչինի միջանցքի իրավիճակի և 3 ձերբակալված երիտասարդների հարցով, ասել է.
«Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի», - հավելել է Զախարովան։
Հետևեք մեզ Telegram-ում