Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 17 ℃

Рус Eng

«Աերոֆլոտ»-ի բորտուղեկցորդուհիները փրկել են ինքնաթիռում գտնվող նորածնի կյանքը

Միջազգային

29 Օգոստոսի, 23:42

«Աերոֆլոտ»-ի բորտուղեկցորդուհիները Մոսկվա-Սոչի չվերթի ժամանակ օգնել են երկու շաբաթական երեխայի, ում առողջական վիճակը կտրուկ վատացել է, հայտնում է Ռիա Նովոստին։ 

«Երեխայի կյանքին իրական վտանգ էր սպառնում: Անձնակազմն անմիջապես ձեռնարկել է անհրաժեշտ գործողությունները: Ուղևորների շրջանում բուժաշխատողների բացակայության պատճառով բորտուղեկցորդուհիները փոքրիկին ցուցաբերել են առաջին բուժօգնություն` կատարելով սրտանոթային վերակենդանացում: Անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում երեխայի շնչառությունը վերականգնվել է»,- տեղեկացրել է: «Աերոֆլոտ»-ի մամուլի ծառայությունը։ 

Սոչիի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո երեխային հանձնել են բուժաշխատողներին, որոնք էլ, իրենց հերթին, որոշել են նրան հոսպիտալացնել։ Էքստրեմալ իրավիճակում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի համար «Աերոֆլոտ»-ի ղեկավարությունը որոշել է անձնակազմին դրամական պարգև տալ և շնորհել ավիաընկերության բարձրագույն մրցանակը՝ «Աերոֆլոտ Գերազանցություն» պատվո կրծքանշանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը