Toyota-ի գործարանները հանկարծակի դադարեցրել են աշխատանքը
Տեխնէ
29 Օգոստոսի, 14:08
Ճապոնիայում Toyota Motor ավտոմոբիլային ընկերության 14 գործարաններից 12-ի աշխատանքը խափանման պատճառով դադարեցվել է. հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միայն երկու ձեռնարկություն է շարունակում աշխատել՝ Ֆուկուոկա և Կիոտո պրեֆեկտուրաներում։ Միջադեպի ստույգ պատճառները չեն նշվում, սակայն խոսքը համակարգի խափանման մասին է։ Գործարանների վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ավտոարտադրողը կարծում է, որ խնդիրը կապված չէ կիբերհարձակման հետ։
Հետևեք մեզ Telegram-ում