Ճապոնիայում Toyota Motor ավտոմոբիլային ընկերության 14 գործարաններից 12-ի աշխատանքը խափանման պատճառով դադարեցվել է. հաղորդում է Associated Press գործակալությունը:
Միայն երկու ձեռնարկություն է շարունակում աշխատել՝ Ֆուկուոկա և Կիոտո պրեֆեկտուրաներում։ Միջադեպի ստույգ պատճառները չեն նշվում, սակայն խոսքը համակարգի խափանման մասին է։ Գործարանների վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն։ Ավտոարտադրողը կարծում է, որ խնդիրը կապված չէ կիբերհարձակման հետ։