Միջազգային

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կքննարկվեն մինչև 2024թ.

Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կքննարկվեն մինչև 2024թ.

Ուկրաինային G7 երկրների երկկողմ երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի կնքումը կավարտվի ոչ շուտ, քան հաջորդ տարի, բանակցությունները միայն սկսվել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Փարիզը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ծրագրում է Կիևի հետ բանակցությունների առաջին փուլն անցկացնել երկկողմ երաշխիքների շուրջ․ գրում է թերթը՝ վկայակոչելով ֆրանսիացի անանուն պաշտոնյային։ Բեռլինը դեռևս աշխատում է այն հարցի շուրջ, թե ինչպիսի օգնություն կարող է տրամադրել Կիևին։ Պարբերականը տեղեկատվություն չի տրամադրում G7-ի մյուս երկրների երկկողմ երաշխիքների շուրջ բանակցությունների պլանների մասին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական