Միջազգային

Բաքվում արցախցի առևանգված երիտասարդների վերաբերյալ որոշում են կայացրել

Ադրբեջանի դատախազությունը հայտնում է, որ առևանգված երիտասարդների նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։

«Հարցաքննության ժամանակ նրանք խոստովանել են իրենց կատարած արարքը և հայտնել, որ անկեղծորեն զղջացել են։ Հաշվի առնելով մեղադրյալների տարիքը, անկեղծ խոստովանությամբ և զղջումը՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է»,- հայտնում է գերատեսչությունը։

Նշվում է, որ դատարանի վճռի կատարումից հետո նրանք կվտարվեն Ադրբեջանից։