Ուկրաինայի ԱԳ նախարարը կմեկնի Չեխիա, Ֆրանսիա և Իսպանիա
Միջազգային
28 Օգոստոսի, 17:51
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան այս շաբաթ կմեկնի Չեխիա, Ֆրանսիա և Իսպանիա։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարությունը։
Չեխիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բանակցությունների հիմնական թեմաները կլինեն նոր սպառազինությունների մատակարարումները, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության ուժեղացումը, «Խաղաղության բանաձևի» խթանումը, խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստումը և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։
Հետևեք մեզ Telegram-ում