Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 18 ℃

Рус Eng

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հասարակություն

27 Օգոստոսի, 9:15

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 26-ին, ժամը 23։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Րաֆֆու փողոցի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:32-ին, մարվել՝ 08։24-ին։ Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը