Ուկրաինայում ուսումնական 2 ինքնաթիռ իրար են բախվել. օդաչուները զոհվել են
Միջազգային
26 Օգոստոսի, 18:04
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզում ուսումնական երկու L-39 ինքնաթիռ իրար են բախվել, երեք ուկրաինացի օդաչու զոհվել են, հայտնում է Ուկրաինայի Հետաքննությունների ազգային բյուրոն։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին, սակայն այն պաշտոնապես հաստատվել է միայն այսօր։
Նշվում է, որ ավիավթարը տեղի է ունեցել մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ մահացած օդաչուներից մեկը ուկրաինացի հայտնի օդաչու է՝ «Ջուս» մականունով:
Հետևեք մեզ Telegram-ում