Այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 2 մլրդ դոլար
Հասարակություն
25 Օգոստոսի, 12:50
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի յոթ ամսում կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70%-ով ավել է 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ․ այս մասին երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ նախաճաշի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Առաջին յոթ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը կազմում է 3,7 միլիարդ դոլար, 2 միլիարդ դոլար՝ Հայաստանից, 1,7 միլիարդ դոլար՝ Ռուսաստանից։ Սա 70% -ով ավելի է, քան նախորդ տարի»,- հավելել է Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ ակնկալվում է, որ ապրանքաշրջանառության աճը կշարունակվի, քանի որ հունիսի կեսերին զգալիորեն ընդլայնվել է Վրաստանի Վերին Լարսի անցակետի թողունակությունը, որով անցնում է Ռուսաստանի հետ առևտրային ուղին։
Հետևեք մեզ Telegram-ում